Այսօր 9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկի բազմաթիվ հասցեներում
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Այսօր 9 ժամով կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը
Ինչպես հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուր, Աղասու, Էզրաս Հասրաթյան, Ֆանարջյան, Քանաքեռ 1 փ., Քանաքեռ 1 փ. 1 Նրբ., Պ.Զեյթունցյան /Քանաքեռ 2 փ., Ա.Այվազյան /Քանաքեռ 3 փ., Քանաքեռ 4 փ., Քանաքեռ 5 փ., Քանաքեռ 5 փ. 2 Նրբ., Քանաքեռ 6 փ., Քանաքեռ 6 փ. 5 Նրբ., Քանաքեռ 7 փ., Ղ.Սիրունյան /Քանաքեռ 8 փ., Քանաքեռ 9 փ., Քանաքեռ 10 փ., Քանաքեռ 11 փ., Քանաքեռ 12 փողոցների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

