Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

14.10.2025, 10:06
Այսօր 8 ժամով կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Այսօր 8 ժամով կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը։

Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված,  ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու, Միքայելյան, Ծերենցի 3, 5-7Ա կենտ համարի շենքերի, Սեբաստիա 78, 80-82, 86 զույգ համարի շենքերի, Արամ Մանուկյան 2-8 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։