Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
19.03.2025,
10:20
Այսօր 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 19-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի Ն.Սուրենյան/ն.Սուրենյան 1-11Ա շենքերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։