Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
27.04.2025,
11:15
Այսօր 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորնած ս.թ. ապրիլի 27-ին ժամը 10:00 – 18:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի Հին Խճուղու ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։