Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում

19.05.2025, 10:19
Այսօր 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջանում
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջանում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 19-ին 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Գ.Հասրաթյան փողոցի, Լենինգրադյան 52 շենքի ջրամատակարարումը:

Բացի այդ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 19-ին 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Դավիթաշեն 5 փողոցի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։