Այսօր 8 և 10 ժամով կդադարեցվի Երևանի 2 վարչական շրջանի ջրամատակարարումը

31.07.2025, 10:26
Այսօր Երևանի 2 վարչական շրջանում, վթարային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի ջրամատակարարումը
Այսօր 8 և  10 ժամով կդադարեցվի Երևանի 2 վարչական շրջանի ջրամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Երևանի 2 վարչական շրջանում կդադարեցվի ջրամատակարարումը։

Ինչպես հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 31-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու ՇԵՆՔ 47-49 կենտերի, Ծատուրյանի   34 Շենքի ջրամատակարարումը:

Բացի այդ ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի նաև Երևանի Նոր Նորք վարչական շրջանի     1 Զանգ., 2 Զանգ. ,5 Զանգվածների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։