Այսօր 7 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13.11.2025,
10:43
Այսօր 7 ժամով կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Այսօր 7 ժամով կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը։
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Հր.Քոչարի շենք Ք 1-35/1, Սունդուկյանի, Վ.Վաղարշյանի ՇԵՆՔ 14, 16, Գյուլբենկյանի 27/1 շենքի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

