Այսօր 7 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

16.06.2025, 14:54
Այսօր 7–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 7 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 7–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 16-ին 15:00-22:00-ն կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Հր.Աճառյան, Ավան Թումանյան, Դ.Վարուժան, Նարեկացի, Քուչակ թաղամասերի, Հ.Հովհաննիսյանի, Ավան Խուդյակովի 2, 3 նրբանցքների, գ.Առինջ Խ.Աբովյան թաղ. 1-31 փողոցների, Պ.Սևակ թաղ. 1-20 փողոցների, Մ.Մկրտչյան թաղ.1-19 փողոցների, Ավան Սայաթ-Նովա Թաղ. 1/1-8/2 շենքերի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։