Այսօր 6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

13.05.2025, 10:43
Այսօր 6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 13-ին 10:00-16:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան, Կուրղինյան Նրբ., Արարատյան 1, 2 զանգվածների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։