Այսօր 6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
06.06.2025,
09:57
Այսօր 6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 6-ին 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Դավիթաշեն Ձոր-1 Թաղամասի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։

