Այսօր 5 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում
11.06.2025,
15:37
Այսօր 5–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 5–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 11-ին 15:30-20:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ղազար Փարպեցի 4-12 շենքերի, Եկմալյան փողոցի, Պուշկին 52-99 շենքերի, Մ.Սարյան 3-17 շենքերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։