Այսօր 5 և 6 ժամով կդադարեցվի Երևանի 2 վարչական շրջանի ջրամատակարարումը

21.08.2025, 10:30
Այսօր 5 և 6 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում
Այսօր 5 և 6 ժամով կդադարեցվի Երևանի 2 վարչական շրջանի ջրամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր 5 և 6 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում։

Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 10:00- 15:00-ը կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի ՇԵՆՔ 49, 51, 58-60, 62, Ղազար Փարպեցու ՇԵՆՔ 9, 9Ա-11 շենքերը , Թումանյանի   35/1 շենքի ջրամատակարարումը։

Բացի այդ, ժամը 10:00- 18:00-ը կդադարեցվի նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու  61-81 շենքերի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։