Այսօր 4 ժամով կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը

18.06.2025, 10:25
Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 4 ժամով կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր վթարային աշխատանքներով պայմանավորված, Երևանի Արաբկիր վարչական շրջանում 4 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը։

Ինչպես հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, հունիսի 18-ին ժամը 10:00-14:00-ն   կդադարեցվի Տոլբուխին փողոցի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։