Այսօր 4 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

21.03.2025, 10:45
4–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 4 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ 4–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 21-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան 6, 8-12, 14-16/2 զույգ շենքերի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։