Այսօր 24 և 9,5 ժամով ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանների որոշ հասցեներում

10.10.2025, 10:55
Այսօր վթարային աշխատանքներով պայմանավորված 24 և 9,5 ժամով կդադարեցվի Երևանի 2 վարչական շրջանների որոշ հասցեների ջրամատակարարումը
Այսօր 24 և 9,5 ժամով ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանների որոշ հասցեներում

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Այսօր վթարային աշխատանքներով պայմանավորված 24 և 9,5 ժամով կդադարեցվի Երևանի 2 վարչական շրջանների որոշ հասցեների ջրամատակարարումը։

Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 10-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 11-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4 Զանգ., 4 Զանգ. 1, 2 Հատվածների ,գ.Ջրվեժ Մայակ Թաղ., Բանավան, Գայի Պողոտա 18-20, 22-24, 26, 28 զույգ համարի շենքերի, 3 Զանգ. Բաղյան 1 շենքի, Թևոսյան ,Մելքոնյան 1-6 փողոցների ջրամատակարարումը:

Բացի այդ, ժամը 10:30-20:00-ն կդադարեցվի նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց Պող. 2-22 շենքերի, Բրյուսովի փողոցի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշված է հաղորդագրության մեջ։