ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 5-ին ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:
Մասնավորապես, փակ են լինելու
-
Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
- Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից,
- Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից,
- Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից,
- Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։-0-