Այսօր 10 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
18.11.2025,
09:51
Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2 Թաղամասի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

