Այսօր 10 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
16.10.2025,
10:10
Այսօր 10–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 10–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 16-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Մազմանյան, Բաշինջաղյան փողոցների, Բաշինջաղյան 1, 2 նրբանցքների, Բաշինջաղյան 1, 2, 4 փողոցների, Շիրազի, Բեկնազարյան, Մարգարյան փողոցների, Մարգարյանի 1, 2 նրբանցքների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։

