Այսօր 10 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում

12.11.2025, 10:44
Այսօր 10–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
Այսօր 10 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 10–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 12-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանին Զ.Անդրանիկի թաղ. 110-161 շենքերի, Առնո Բաբաջանյան 50-169 շենքերի, Շահումյան 4 փ., Շահումյան 4 փ. 1-3 նրբանցքների, Իսակովի 30-95 շենքերիջրամատակարարումը:

Բացի այդ, նոյեմբերի 12-ին ժամը 09:00-19:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի Ֆանարջյան, Աղասու, Քանաքեռ 5, 6 փողոցների, Ծարավ Աղբյուր 1-179/1 տների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։