-6
Եղանակը Երևանում
Հայ

Այս փուլում ձգտելու ենք անել անհնարինը․ ԱԳ նորանշանակ նախարարը՝ Ղարաբաղյան հարցի կարգավորման մասին (ՎԻԴԵՈ)

15:46
19 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաքին գործերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին այս դժվարին ժամանակաշրջանում կատարած աշխատանքի համար: «Իհարկե, մենք գտնվում ենք չափազանց բարդ և ծանր մի ժամանակահատվածում, երբ եթե համարենք, որ ինչ-որ առումով ռազմական ծանրաբեռնվածությունը նվազում է, հայտնի հանգամանքների բերումով, դիվանագիտական ծանրաբեռնվածությունը համապատասխանաբար մեծանում է ու հենց դիվանագիտական ճակատն է հիմա ամենակարևորն ու ծանրաբեռնվածը: Այս առումով, հույս ունեմ, որ նորանշանակ նախարարը կկարողանա ողջ դիվանագիտական համակարգը համախմբել և կենտրոնացնել մեր ազգային ու պետական խնդիրները լուծելու համար: Հույս ունեմ, որ պարոն Մնացականյանը, ով մեծ հարգանք և հեղինակություն է վայելում համակարգում, կաջակցի այդ հարցում»,- ասել է վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է խնդիրների ձևակերպումը, որովհետև, նրա խոսքով, երբեմն դրանք ձևակերպելիս ենք խնդիր ունենում: «Այս ամենը պետք է վերլուծվի, պետք է հետևություններ արվեն, պետք է չվախենանք այդ հետևությունների մեջ լինել համարձակ, լինել դաժան ինքներս մեր նկատմամբ, որպեսզի այս ամենից կարողանանք դուրս գալ ուժեղացած»,- նշել է վարչապետը և Արա Այվազյանին մաղթել հաջողություն հետագա գործունեության մեջ: 

Загружается новость ... "Лево"
Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության, համատեղ աշխատանքի համար և Արա Այվազյանին մաղթել հաջողություն: «Կասկած չունեմ, որ պարոն Այվազյանն ունի անհրաժեշտ ներուժ՝ ղեկավարելու ԱԳՆ-ն և առաջ տանելու մեր ազգային օրակարգն արտաքին քաղաքական ոլորտում: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ պարոն վարչապետ, համակարգի նկատմամբ վստահության և այս տարիների ընթացքում այն աջակցության համար, որը մեզ թույլ տվեց էլ ավելի ամրապնդելու, պրոֆեսիոնալիզացնելու համակարգը: Կասկած չունեմ, որ ԱԳՆ ներուժը չափազանց ուժեղ է, որպեսզի այս պատասխանատու շրջանում լավագույնս առաջ տանի Հայաստանի ազգային օրակարգն ու պետական շահը: Նաև պարոն վարչապետ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այն կարևոր օրակարգի համար, որը Դուք առաջ եք տանում՝ Հայաստանի ժողովրդավարական հիմքերի ամրապնդման համար: Արտաքին քաղաքականությունն, ի վերջո, ներքինի շարունակությունն է և մեր դիվանագիտական ներուժն ու կարողություններն առավել հաջողված են, երբ մեր թիկունքն ամուր է ու մենք կարողանում ենք աշխարհում ներկայանալ որպես ամուր, ինքնավստահ պետություն և ժողովուրդ: Մենք այս շրջանում ևս անցնում ենք բավականին պատասխանատու շրջան և կասկած չունեմ, որ մեր ժողովրդի համար այս շրջանն անցնում է վճռականությամբ՝ մեր երկիրն ուժեղացնելու, ամրապնդելու և ապահովելու ազատ ու բարգավաճ կյանք Հայաստանում»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը: 

Նշվում է, որ իր հերթին, Արա Այվազյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին այս դժվարին պահին ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար: «Լինելով կադրային դիվանագետ՝ ես Ձեր այս որոշումն ընկալում եմ նաև որպես վստահություն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նկատմամբ: Ձեր առաջարկի հիման վրա որոշումը կայացրել եմ որպես պետական ծառայող՝ լավ գիտակցելով պատասխանատվության ողջ բեռը, բայց միևնույն ժամանակ իմանալով, զգալով, որ մեր դիվանագիտական ընտանիքն անվերապահ աջակցություն է ցուցաբերելու և սատարելու է մեր այս նվիրական գործին»,- ասել է Այվազյանը: 

ԱԳ նորանշանակ նախարարի խոսքով՝ Արցախի հերոսական գոյամարտի շարունակությունը ռազմադաշտից հետզհետե տեղափոխվում է դիվանագիտական դաշտ և բոլորը լավ հասկանում են այն հսկայական պատասխանատվությունը, որ ունեն պետության, ժողովրդի և պատմության առաջ: «Դիվանագիտական բանակը, կենտրոնական ապարատը և մեր դիվանագիտական առաքելությունները շարունակելու են առավելագույնս օգտագործել մեր ներուժը, 30-ամյա մասնագիտական փորձը, նվիրվածությունն ու վճռականությունը՝ ճակատագրական այս մարտահրավերներին դիմակայելու, ուղին հարթելու արժանապատիվ՝ արդյունավետ լուծումներ գտնելու համար: Ընդունված է ասել, որ դիվանագիտությունը հնարավորինի արվեստն է և երեկ, այսօր և վաղը մենք բոլորս արել ենք և անում ենք առավելագույնը, հնարավորինը: Վստահ եմ, որ այս փուլում էլ ձգտելու ենք անել անհնարինը: Պարոն վարչապետ, ուզում եմ Ձեզ, մեր ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Արցախին և Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին վստահեցնել՝ այստեղ յուրաքանչյուրը հասկանում է, որ իրենից է կախված մեր երկրի ներկան ու ապագան: Եվս մեկ անգամ շնորհակալություն պարոն վարչապետ և Աստված մեզ օգնական»,- նշել է ԱԳ նախարարը: 

«Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը բոլոր դիվանագետներին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ և ընդգծել պետական ինստիտուտների կայացման ու ամրապնդման կարևորությունը, որոնք կծառայեն պետության և ժողովրդի շահերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:02
10 Հունվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2096 թեստ, հաստատվել է 337 նոր դեպք. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2096 թեստ, հաստատվել է 337 նոր դեպք
10:00
10 Հունվարի 2021
Ցրտերը, կարծես նահանջում են. Երևանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում
Ցրտերը, կարծես նահանջում են. Երևանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում
23:13
09 Հունվարի 2021
Կարանտինի իրավական ռեժիմը երկարաձգելիս կրկին կլինեն թուլացումներ. Թորոսյան
Կարանտինի իրավական ռեժիմը երկարաձգելիս կրկին կլինեն թուլացումներ. Թորոսյանն անդրադարձել է երկրում կարանտինի ռեժիմի երկարաձգման հետ կապված իրավիճակին
19:43
09 Հունվարի 2021
Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է ԱԳ նախարարի հետ հանդիպումը
Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքները, հանդիպում ունեն նաև ԳՇ պետի հետ
18:51
09 Հունվարի 2021
ՀՀ ԱԱԾ տնօրենը Երասխին հարող չեզոք գոտում հանդիպել է Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենի հետ. ի՞նչ են քննարկել
ՀՀ ԱԱԾ տնօրենը Երասխին հարող չեզոք գոտում հանդիպել է Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենի հետ. ի՞նչ են քննարկել
12:06
09 Հունվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2123 թեստ, հաստատվել է 379 նոր դեպք. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2123 թեստ, հաստատվել է 379 նոր դեպք
10:00
09 Հունվարի 2021
Ադրբեջանցի զինվորականները կատարում են սադրանքներ, զինված պարբերաբար հայտնվում են խաղաղ բնակավայրերի հարևանությամբ՝ խաղաղ բնակիչներին ահաբեկելու նպատակով. ՄԻՊ (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի զինվորականները կատարում են սադրանքներ, զինված պարբերաբար հայտնվում են խաղաղ բնակավայրերի հարևանությամբ՝ խաղաղ բնակիչներին ահաբեկելու նպատակով. ՄԻՊ. ՖՈՏՈ
09:37
09 Հունվարի 2021
Որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր. Սոֆյա Հովսեփյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը դուրս է եկել խմբակցությունից
22:48
08 Հունվարի 2021
Շուռնուխում 12 նոր տուն կկառուցեն Ադրբեջանին անցած տների փոխարեն (ՎԻԴԵՈ)
Շուռնուխում 12 նոր տուն կկառուցեն Ադրբեջանին անցած տների փոխարեն. ՎԻԴԵՈ
18:42
08 Հունվարի 2021
Արցախի ԱԽ քարտուղարի կուսակցությունը կոչ է արել Հայաստանի քաղաքական և հասարակական շրջանակներին հասնել Փաշինյանի հրաժարականին
Վիտալի Բալասանյանի կուսակցությունը կոչ է արել Հայաստանի քաղաքական և հասարակական շրջանակներին հասնել Փաշինյանի հրաժարականին
16:56
08 Հունվարի 2021
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 10–ին հրավիրում է աղոթքի` գերիների և անհայտ կորածների համար
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 10–ին հրավիրում է աղոթքի` գերիների և անհայտ կորածների համար