Այս պահին ՀՔԾ–ն խուզարկություն է իրականացնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում

24.01.2020, 10:37
Այս պահին ՀՔԾ–ն խուզարկություն է իրականացնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում
Այս պահին ՀՔԾ–ն խուզարկություն է իրականացնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այս պահին ՀՔԾ–ն խուզարկություն է իրականացնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում։ Այս մասին է հայտնել Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանն իր Facebook–յան էջում։

«Այս պահին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է խուզարկություն։ Խուզարկության ավարտից հետո Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմը հանդես կգա հայտարարությամբ»,– նշվում է տարածված հայտարարության մեջ։

 Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։

Հոկտեմբերի 4–ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը: Սակայն հոկտեմբերի 14-ին, Սահմանադրական դատարանն աշխատանքային կարգով որոշեց մերժել ՍԴ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծը: Նախապատրաստած նյութերի հիման վրա որոշում է ընդունվել քրեական գործ հարուցել Հայաստանի ՔՕ 300–րդ հդովածի 1–ին մասով (Պետական իշխանությունը յուրացնելը)։

Հոկտեմբերի 17–ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել «Իշխանությունը յուրացնելը» հոդվածով պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարության հիման վրա։ Պատգամավորի կարծիքով, Թովմասյանն օրենքի խախտմամբ է ընտրվել ՍԴ դատավոր։ Նախապատրաստած նյութերի հիման վրա որոշում է ընդունվել քրեական գործ հարուցել Հայաստանի ՔՕ 300–րդ հդովածի 1–ին մասով (Պետական իշխանությունը յուրացնելը)։

Հրայր Թովմասյանը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը 2010-ից 2015 թվականները, իսկ 2018 թ.-ի գարնանն ընտրվել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ:-0-