+7
Եղանակը Երևանում
Հայ

Այս օրերին անհրաժեշտ է լիովին բացառել դրոնների օդային կիրառումը. ԱԱԾ-ն զգուշացնում է

11:37
03 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԱԾ-ն զգուշացում է տարածել անօդաչու թռչող սարքեր չկիրառելու վերաբերյալ:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բոլոր անհատ քաղաքացիներին և կազմակերպություններին խստորեն զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին բացառել ցանկացած տիպի ու չափերի անօդաչու թռչող սարքերի օդային կիրառումը, որը կարող է տագնապային տպավորություն թողնել հանրության շրջանում:

Միաժամանակ, հորդորում ենք մեր ազգաբնակչությանը՝ անօդաչու թռչող սարքեր օգտագործող անձանց և կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին»,- նշվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ անօդաչու թռչող սարքեր չկիրառելու վերաբերյալ #ԱԱԾ Հարգելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության ազգային...

Опубликовано ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն Суббота, 3 октября 2020 г.

Արցախում իրավիճակի սրման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 100-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։-0- 

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:02
21 Մարտի 2024
Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում․ Անդրանիկ Քոչարյան
ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում
15:49
21 Մարտի 2024
Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2023-ին գրանցել է ավելի քան 30% աճ
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ)  վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ  կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ
13:58
21 Մարտի 2024
Մսուր–մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցվել
Հայաստանում մսուր–մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցվել
13:53
21 Մարտի 2024
Հայաստանն անհամբերությամբ է սպասում ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանն անհամբերությամբ է սպասում ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն
12:25
21 Մարտի 2024
Հայաստանը տարածաշրջանի ամենաերջանիկ երկիրն է․ վարկանիշ
Հայաստանը համարվել է տարածաշրջանի ամենաերջանիկ երկիրը
11:54
21 Մարտի 2024
Քաղաքաշինության կոմիտեն նոր նախագահ ունի
Քաղաքաշինության կոմիտեն նոր նախագահ ունի
09:36
21 Մարտի 2024
Փաշինյանը նշել է 4 գյուղերի մոտ գտնվող տարածքները, որտեղից պատրաստ է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը
Փաշինյանը նշել է 4 գյուղերի մոտ գտնվող տարածքները, որտեղից պատրաստ է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը
11:49
20 Մարտի 2024
Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների թիվը մեկ տարում ավելացել է 112%–ով․ ՔԿ
ՔԿ–ն ահազանգում է․ անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների թիվը մեկ տարում ավելացել է 112%–ով
11:32
20 Մարտի 2024
«Գիժ մարտ»․ Հայաստանում իսկական ձմեռ է (ՎԻԴԵՈ)
«Գիժ մարտ»․ ձմեռը վերադարձել է Հայաստան. ՎԻԴԵՈ
09:42
20 Մարտի 2024
Մոտ ենք նոր գործընկերային ծրագրի համաձայնեցմանը. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը` Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում հեռանկարների մասին
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանն ու ՆԱՏՕ–ն մոտ են նոր գործընկերային ծրագրի համաձայնեցմանը
14:21
19 Մարտի 2024
Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանցի զինված ծառայողներ․ Թաթոյանը՝ Տավուշի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
Թաթոյանը զգուշացրել է, որ վտանգվելու է հատկապես Տավուշով հայ-վրացական սահմանային հաղորդակցությունը