Այս խնդիրն ավելի հեշտորեն կհասցեագրվի համագործակցության և խաղաղության, քան հակամարտության մթնոլորտում․ Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին

10.12.2025, 12:07
Նա ասել է, որ այս խնդիրը պետք է հասցեագրվի ավելի հեշտորեն համագործակցության և խաղաղության մթնոլորտում, քան հակամարտության մթնոլորտում։
Այս խնդիրն ավելի հեշտորեն կհասցեագրվի համագործակցության և խաղաղության, քան հակամարտության մթնոլորտում․ Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատ և հանդիպում է ունեցել գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ:

 Նա Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում պատասխանել է ներկաների հարցերին։

Անդրադառնալով Ադրբեջանում պահվող անձանց խնդրին՝ Փաշինյանն ասել է, որ ՀՀ դիրքորոշումն այն է, որ այս խնդիրն ավելի հեշտորեն  կհասցեագրվի  համագործակցության և խաղաղության մթնոլորտում, քան հակամարտության մթնոլորտում։

«Հակամարտության մթնոլորտում հնարավոր չէ, տարբերակ չկա հասցեագրելու այս խնդիրը, սակայն քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ սա շատ զգայուն հարց է։

Նրա խոսքով՝ խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այլ խնդիրները նույնպես։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում։

Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը Համբուրգի առևտրի պալատում վարչապետը հանդիպել է տեղի գործարարների հետ։