ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ես հիմա Ազգային Ժողովում եմ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, այստեղ են նաև Հանրապետության հազարավոր քաղաքացիներ։ Այս մասին Facebook-յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա նշել է, որ իրավիճակը շատ լարված է և այս իրավիճակից ակնհայտորեն պետք են ելքեր։
Загружается новость ... "Лево"
«Այս իրավիճակից հիմա մենք չենք կարող անիշխանությամբ դուրս գալ։ Մեզ պետք է հստակ որոշումներ ընդունել, իսկ այդ որոշումերը կարող է ընդունել միայն ազգային ժողովը։ Հայասանի Հանրապետությունը խորհրդարանական երկիր է, ես ունեմ զգացողություն որ հիմա երկրում չկա իշխանություն»,- ասել է պատգամավորը։
Այս առումով, Մարուքյանը խնդրել է դրսում կանգնած քաղաքացիներին չտրվել որևէ սադրանքի, պահպանել հանդարտություն։
«Եվ ամենակարևորը՝ դուք պետք է թույլ տաք, որ ՀՀ ԱԺ պատգամավորները «Իմ քայլը» դաշինքից կարողանան գալ խորհրդարանի շենք։ Ես խնդրում եմ, մի խոչընդոտեք պատգամավորների մուտքը խորհրդարան։ Այս պահին երկրի գործող միակ իշխանությունը այս խորհրդարանն է»,- ասել է Մարուքյանը։-0-