Փաշինյան. «այն մարդիկ, ովքեր բռնություն են քարոզում, հատ-հատ բերվելու են պատասխանատվության» (ՎԻԴԵՈ)
05.06.2019,
17:40
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի անդրադարձավ ՀՅԴ անդամների` հունիսի 4-ին իրականացրած ֆլեշմոբին:
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի անդրադարձավ ՀՅԴ անդամների` հունիսի 4-ին իրականացրած ֆլեշմոբին ու ՀԱԿ ակտիվիստին ծեծելու պատասխանատվությունն իրենց վրա վերցնելու գործողությանը։
«Ազգային արժեքների համար մարդ են ծեծում, բայց թալանելիս ազգային արժեքների մասին՝ ոչ մի խոսք»,– ասաց նա։
Լրագրողի ճշտող հարցին, թե ում մասին է խոսքը, Փաշինյանն ասաց, որ խոսքն իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, որ ասում է՝ հանուն ազգային արժեքի բռնություն է կատարում։
Նրա խոսքով, նախօրեի ակցիայից հետո իրավապահ մարմինները պետք է պարզեն, թե այդ ակցիան իրենից ինչ է ներկայացնում` ինչ–որ երկու հոգի որոշել են մարդ ծեծել ու ծեծե՞լ են, թե՞ եղել է հանձնարարական, և դա կազմակերպված ակցիա է։ Եթե կազմակերպված ակցիա է, ապա դրա իրավական գնահատականը պետք է փոխվի։
«Բոլոր այն մարդիկ, ովքեր բռնություն են քարոզում, հատ- հատ բերվելու են պատասխանատվության»,- ասաց Փաշինյանը, կոչ անելով իշխանությունների բարեկրթությունը թող չշփոթել թուլության հետ։ -0-

Загружается новость ... "Лево"