Ավտոմեքենայի առքուվաճառքը հնարավոր է անել առանց տնից դուրս գալու․ՆԳ նախարար

02.12.2025, 11:19
Այսօր արդեն ներդրել ենք թվային տիրույթում ավտոմեքենայի առքուվաճառքի իրականացման car.mia.gov.am առցանց հարթակը, հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը
Ավտոմեքենայի առքուվաճառքը հնարավոր է անել առանց տնից դուրս գալու․ՆԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Անցյալ տարի շատերիս գուցե անհավատալի թվար, որ ավտոմեքենայի առքուվաճառքը հնարավոր է անել առանց տնից դուրս գալու, մի քանի րոպեում, բայց այսօր արդեն ներդրել ենք թվային տիրույթում առքուվաճառքի իրականացման car.mia.gov.am առցանց հարթակը, հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Ավելին` հաշվառման համարանիշն ու վկայագիրը կարող եք ստանալ փոստային առաքման միջոցով»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ իրենք առաջիկայում ավելի հավակնոտ նպատակներ ունեն։

Նախարարի խոսքով՝ հարթակը պետք է վերածվի տրանսպորտային միջոցի հետ առնչվող ցանկացած գործարքի միակ կետի, որտեղ հնարավոր կլինի տեսնել խախտումները, վճարել դրանք, կնքել ԱՊՊԱ պայմանագիր, ստանալ տեխզննության պատկերը և այլն։