ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել Ավետ Ադոնցին արտաքին գործերի փոխնախարար նշանակելու վերաբերյալ։
Ավելի վաղ` հունվարի 14–ին, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հետ է կանչել Ադոնցին Իսպանիայում երկրի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Загружается новость ... "Лево"
Ինչպես նշվում է կառավարության կայքում, վարչապետը նաև որոշում է ստորագրել Արտավազդ Բարսեղյանին Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին։
Մեկ այլ որոշմամբ Լարիսա Մադոյանն ազատվել է Կոտայքի փոխմարզպետի պաշտոնից։ -0-