ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ավելի քան 200 հազար հաշմանդամ է բնակվում Հայաստանում, նրանցից շուրջ 8 հազարը` երեխաներ, երկուշաբթի լրագրողներին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկական–սոցիալական փորձաքննության գործակալության ղեկավար Արմեն Սողոյանը։
«2016 թվականի հուլիսի 1–ի դրությամբ հաշմանդամություն ունեցող մարդկանց բազայում գրանցված է 202 839 մարդ (որոնցից` 98 458 կանայք) կամ բնակչության 6.7 տոկոսը»,– ասաց Սողոյանը։
Ըստ նրա, 141 108 մարդ ունի անժամկետ հաշմանդամություն, հաշմանդամների 12.9 տոկոսը 18-40 տարեկան է, 49.8 տոկոսը` 40–ից մինչև կենսաթոշակային տարիքի, 33.3 տոկոսը` կենսաթոշակային տարիքից և ավելի բարձր։
«5 տոկոսն առաջին խմբի հաշմանդամներ են, 39 տոկոսը` երկրորդ, 52 տոկոսը` երրորդ»,– ասաց Սողոյանը։
Նա նշեց նաև, որ առաջին կիսամյակի ընթացքում 36 556 մարդ փորձաքննություն է անցել, որոնցից 8980–ը` առաջին անգամ։ Հաշմանդամություն է ստացել 34 756 մարդ։
«Նորամուծությունն այն էր, որ այս տարվանից մարդիկ կարող են փորձաքննությանը ներգրավել իրենց բուժող բժիշկներին կամ փոևձագետների։ Առաջին կիսամյակում փորձագիտական հանձնաժողովների 1069 նիստերի են մասնակցել 108 փորձագետներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների անդամներ»,– ասաց Սողոյանը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում