ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./Նովոստի-Արենիա/. Ավարտվել է նոյեմբերի 28-ին հայկական կողմին վերադարձված՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված 13 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
«Մեր հերոս նահատակների աճյունները, բոլորը փոխանցվել են հարազատներին», նշել է Աբրահամյանը։
Ռազմական այդ ագրեսիայի փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔ գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է։
Դատաբժշկական փորձաքննությունը դեռևս ընթացքի մեջ է։
«Այս պահին արդեն կարող ենք հստակ նշել, որ անհայտ է մնում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողություններին մասնակցած ՀՀ ԶՈՒ 3 զինծառայողների գտնվելու վայրը», - նշել է Աբրահամյանը։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում