585.48
6.41
494.37
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ատրճանակներ, փամփուշտներ , նռնակներ. մի ամբողջ զինանոց է հանձնվել ոստիկանություն (ՎԻԴԵՈ)

20:29
18 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը հայտնաբերելուն ուղղված միջոցառումները։

Ինչպես հաղորդում են գերատեսչությունից, այս ուղղությամբ ոստիկանության բոլոր բաժիններն իրականացնում են ակտիվ բացատրական աշխատանք։

Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Աղավնաձոր գյուղի մի բնակիչ իրավապահներին է հանձնել «ՏՕԶ-8» տիպի մեկփողանի ակոսափող հրացան։ Ըստ տղամարդու՝ զենքը հայտնաբերել է տանը կից խորդանոցից։ Այն իր հետ բերել էր Արցախյան ազատամարտի տարիներին՝ ռազմաճակատից։

Սեպտեմբերի 14-ին ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ 54-ամյա մի տղամարդ ներկայացրել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի 40 փամփուշտ և 2 դատարկ պահունակ։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։

Սեպտեմբերի 15-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ փամփուշտ և զենք է թողել Այնթապ գյուղի կամրջի տակ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տեսակի ինքնաշեն հրացան, ծխային նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ:

Загружается новость ... "Лево"

Սեպտեմբերի 16-ին մի քաղաքացի զանգել էր ոստիկանության Մասիսի բաժին և հայտնել, որ Մարմարաշեն գյուղի կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել և ինքը Արցախյան պատերազմի մասնակից է: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է գործարանային համարները մեխանիկական եղանակով ջնջված «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան և փամփուշտներ:

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 16-ին ոստիկանություն է ներկայացել Աստղաձոր գյուղի մի բնակիչ և հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, 7,62 մմ տրամաչափի 103 փամփուշտ։ Նա հայտնել է, որ նշված զինամթերքը գտել է տանը կից կաթսայատունը քանդելիս. այն պատկանել է հանգուցյալ հորը։

Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 16-ին ոստիկանություն ներկայացած տղամարդը հանձնել է տարբեր տրամաչափի 113 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, պայթուցիչի ճայթիչներ: Հայտնել է, որ զինամթերքը գտել է առանձնատան կտուրի նորոգման և մաքրման աշխատանքներ կատարելիս. այն պատկանել է հանգուցյալ հորը։

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 17-ին մի տղամարդ հանձնել է 5,45 մմ տրամաչափի 93 փամփուշտ, գնդացրի փամփուշտ և «ՌԳԴ-5» տեսակի նռնակ՝ պայթուցիչով: Նա հայտնել է, որ ռազմամթերքը գտել է խորդանոցից. այն պատկանել է հանգուցյալ պապին։

Բոլոր դեպքերով նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ:

Ոստիկանությունից հիշեցնում են, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական հետապնդումից, եթե նրանց գործողություններում հանցակազմ չկա։–0–



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:02
22 Հոկտեմբերի 2020
Նոր հակառեկորդ․ գրանցվել է կորոնավիրուսով վարակամն 2306 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվն անցել է 70 հազ․
Երեկ կատարվել է 5189 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2306 նոր դեպք․ 10 մարդ մահացել է
10:37
22 Հոկտեմբերի 2020
«Ցինիկ սուտ»․ ՊՆ-ն հերքել է ՀՀ տարածքից բալիստիկ հրթիռներ արձակելու մասին՝ Ադրբեջանի հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ․ ՊՆ
15:33
21 Հոկտեմբերի 2020
Սարքավորումներ՝ ընդդեմ թուրքական Բայրաքթարի, բունտ Ադրբեջանում՝ հազարավոր դիակների պատճառով. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Սարքավորումներ՝ ընդդեմ թուրքական Բայրաքթարի, բունտ Ադրբեջանում՝ հազարավոր դիակների պատճառով. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ. ՎԻԴԵՈ
15:15
21 Հոկտեմբերի 2020
Հայերն աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերել են 4,5 մլն դոլար. ՀՀ ՊՆ
Հայերն աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերել են 4,5 մլն դոլար. ՀՀ ՊՆ
12:46
21 Հոկտեմբերի 2020
Երևանում Գերմանիայի դեսպանատան առջև ակցիա է. երիտասարդները պահանջում են ճանաչել Արցախը և դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան
Երևանում Գերմանիայի դեսպանատան առջև ակցիա է. երիտասարդները պահանջում են ճանաչել Արցախը և դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան
11:27
21 Հոկտեմբերի 2020
Հայաստանում կորոնավիրուսի 4340 թեստի արդյունքում հաստատվել է 1836 նոր դեպք, մահացել է 20 մարդ. ԱՆ
Հայաստանում կորոնավիրուսի 4340 թեստի արդյունքում հաստատվել է 1836 նոր դեպք, մահացել է 20 մարդ
11:14
21 Հոկտեմբերի 2020
Հայաստանում կորոնավիրուսից 16–ամյա աղջիկ է մահացել. ԱՆ
Հայաստանում կորոնավիրուսից 16–ամյա աղջիկ է մահացել
09:40
21 Հոկտեմբերի 2020
ՀՀ ՊՆ մի շարք սպաներ հետմահու արժանացել են բարձր պարգևների մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար
ՀՀ ՊՆ մի շարք սպաներ հետմահու արժանացել են բարձր պարգևների մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար
00:17
21 Հոկտեմբերի 2020
ՀՀ-ում հայտնաբերվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցցանցերի կեղծ էջեր, որոնք ապատեղեկատվություն են տարածում
ՀՀ-ում հայտնաբերվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցցանցերի կեղծ էջեր, որոնք ապատեղեկատվություն են տարածում. ԱԱԾ-ն զգուշացնում է
00:06
21 Հոկտեմբերի 2020
Թշնամու նահանջը Խուդաֆերինի ջրամբարի հատվածից, Իշխանաձորի թեժ մարտերը և այլ լուրեր սահմանից. ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ (ՎԻԴԵՈ)
Թշնամու նահանջը Խուդաֆերինի ջրամբարի հատվածից, Իշխանաձորի թեժ մարտերը և այլ լուրեր սահմանից. ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ. ՎԻԴԵՈ
22:16
20 Հոկտեմբերի 2020
«Հաստատվել է ՄԻԵԴ-ի կողմից». Փաշինյանը հայտնել է Ադրբեջանում իշխող ռասիստական ռեժիմի մասին
«Հաստատվել է ՄԻԵԴ-ի կողմից». Փաշինյանը հայտնել է Ադրբեջանում իշխող ռասիստական ռեժիմի մասին
21:01
20 Հոկտեմբերի 2020
ՀՀ գլխավոր դատախազը ՇՀԿ նիստում բարձրացրել է Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչությունը խաղաղ բնակչության դեմ և ռազմական գործողություններում օգտագործելու անթույլատրելիության խնդիրը
Այսօր կայացել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների գլխավոր դատախազների հերթական տարեկան առցանց նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը