Աշունը գործի է անցել․ առաջիկա օրերին տեղումներ են սպասվում

23.09.2020, 16:05
Աշունը գործի է անցել․ առաջիկա օրերին տեղումներ են սպասվում
Աշունը գործի է անցել․ առաջիկա օրերին տեղումներ են սպասվում

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպիսով՝ հանրապետության տարածքում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ը՝ առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 26-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ: