Աշոտ Ահարոնյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով Ոստիկանության օրվա առթիվ
31.03.2018,
18:27
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին։
Համապատասխան հրամանագիրը նախագահը ստորագրել է նախօրեին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
«Ոստիկանության օրվա առթիվ, երկարամյա և բարեխիղճ ծառայության համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Սիրասի ԱՀԱՐՈՆՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»,- ասվում է նախագահի հրամանագրում: -0-