Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

27.08.2025, 16:36
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով, Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Նարեկ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից»,- նշվում է ՀՀ նախագահի հրամանագրում։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով, Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից։