Աշխատանքային գրքույկները Հայաստանում կդադարեն գոյություն ունենալ

18.08.2016, 16:31
Հայաստանում 2017 թվականի հունվարի 1-ից աշխատանքային գրքույկները դուրս կգան շրջանառությունից:
Աշխատանքային գրքույկները Հայաստանում կդադարեն գոյություն ունենալ
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում 2017 թվականի հունվարի 1-ից աշխատանքային գրքույկները դուրս կգան շրջանառությունից: Համապատասխան որոշումը կայացվել է հինգշաբթի ՀՀ կառավարական նիստի ժամանակ:

Ինչպես նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, գործատուների մոտ գտնվող աշխատանքային գրքույկները կփոխանցվեն լիազոր մարմին, որը բոլոր տվյալները կմուտքագրի տվյալների համապատասխան շտեմարան: Ապա, նախարարի խոսքով, աշխատանքային գրքույկները կվերադարձվեն սեփականատերերին։

«Այս աշխատանքները կկատարվեն երկու տարվա ընթացքում: Արդյունքում, տվյալների շտեմարանում կհայտնվի քաղաքացիների աշխատանքային փորձի մասին ողջ տեղեկատվությունը, ինչն իր հերթին կբարձրացնի կենսաթոշակային համակարգի կառավարելիության մակարդակը», - ավելացրեց Ասատրյանը: -0-