Աշխարհի ամենաճանաչված ճանապարհորդներից մեկն այցելել է Հայաստան (ՖՈՏՈ)

11.09.2017, 19:02
Աշխարհի ամենաճանաչված ճանապարհորդներից մեկը` բրիտանացի Լևիսոն Վուդը, այցելել է Հայաստան:
Աշխարհի ամենաճանաչված ճանապարհորդներից մեկն այցելել է Հայաստան (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհի ամենաճանաչված ճանապարհորդներից մեկը` բրիտանացի Լևիսոն Վուդը, այցելել է Հայաստան, գրում է The Sun–ը։



Վուդը Ռուսաստանից Իրան ճանապարհորդության մասին վավերագրական ֆիլմ է նկարահանում, և այդ ճանապարհին նա եղել է նաև Հայաստանում ու Վրաստանում։ Բրիտանացու ուղեկիցներն են դարձել տեղի բնակիչները, ովքեր պատմել են նրան իրենց մասին և այն մասին, թե ինչպես են ապրում։



Վուդի «Ռուսաստանից Իրան» էպիկ չորրորդ ճանապարհորդությունը եթեր կհեռարձակվի Channel 4 բրիտանական հանրային հեռուստատեսությամբ մինչև այս տարվա վերջ։



Լևիսոն Վուդն աշխարհի ամենահայտնի ճանապարհորդներից մեկն է, նախկինում եղել է բրիտանական բանակի դեսանտային և մասնակցել Աֆղանստանի պատերազմին։ Նա BBC, Discovery, National Geographic ալիքների եթերով ցուցադրված ճանապարհորդությունների մասին մի քանի վավերագրական ֆիլմերի և բազմաթիվ գրքերի հեղինակ է։

Վուդը դարձել է աշխարհում առաջին մարդը, ում հաջողվել է անցնել Նեղոս գետի ողջ երկայնքով։ -0-