ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին։
«Հարգելի հայրենակիցներ, առողջապահության նախարարությունը հայցում է ձեր աջակցությունը: Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ արյուն ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլորս գիտակցենք` միայն մեր հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր:
Загружается новость ...
"Право"
«Արցախում տեղի ունեցող իրադարձություններին հետևելով` ձեզնից շատերը մոտենում են տարբեր բժշկական կազմակերպություններ` արյունատվության համար: Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում արյուն հանձնելու համար դիմել միայն «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ կամ արյան բանկի մարզային կառույցներ»,- նշվում է ԱՆ հաղորդագրության մեջ:
ԱՆ-ն լրացուցիչ հայտնել է, որ արյան խումբն ու ռեզուս պատկանելությունը նշանակություն չունեն:
Առողջապահության նախարարության հայտարարությունից ընդամենը մեկ ժամ անց արյունաբանական կենտրոնի բակում կամավորների մի քանի մետրանոց հերթ առաջացավ։
Facebook-յան հայ օգտատերերից մեկը իր էջում լուսանկար է հրապարակել կենտրոնի բակից, որտեղ երևում է բազում թվով մարդկանցից առաջացած հերթը։
«Արյունաբանականի բակը այս պահին։ Սա է հայի տեսակը: Հայի ճակատագիրն է` կռվել, սակայն հային վիճակված է ԱՊՐԵԼ...»,- գրել է օգտատերը՝ նկարին կից։-0-