Արթուր Վանեցյանը կրկին հրավիրվել է ԱԱԾ
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» ընդդիմադիր կուսակցությա ղեկավար Արթուր Վանեցյանը կրկին հրավիրվել է ԱԱԾ, հայտնել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Հերթական անգամ, հանրահավաքից առաջ, Նիկոլ Փաշինյանի ցուցումով, ապօրինի հարուցված քրեական հետապնդումների շրջանակներում Արթուր Վանեցյանին հրավիրել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ, պատրվակը հարցաքննությունն է»,- գրել է Բաբայանը Facebook-յան իր էջում։
Այս քրեական գործով անցնում են նաև Հանրապետական կուսակցությաններկայացուցիչ, նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը (այսօր ազատ է արձակվել), արցախյան ազատամարտի լեգենդար հերոս, գնդապետ Աշոտ Մինասյանը, ով կալանավորվել է և ՀՅԴ անդամ Ա.Ա.–ն (ամբողջական անունը չի նշվում, խմբգր.)։
Երևանում տվյալ պահին անցկացվում է բողոքի մասշտաբային ակցիա, որը կազմակերպել են 17 ընդդիմադիր կուսակցությունները։ Նրանք պահանջում են Փաշինյանի հրաժարականը։ Քաղաքական գործիչներն ու շարքային քաղաքացիները վրդովվել են Փաշինյանի կողմից արցախյան հայտարարության ստորագրման պատճառով, որով նախատեսվում են տարածքային զգալի զիջումներ Ադրբեջանին։–0–