415.57
4.67
386.18
+18
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի Հանրապետության դե յուրե ճանաչումն այլընտրանք չունի. Աշոտյան

15:44
11 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության միջազգային դե յուրե ճանաչումը պատմական իմաստով այլընտրանք չունի, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ինչպես կարծում է Աշոտյանը, Ղարաբաղի ճանաչումը կարող է իրականացվել երկու սցենարներով։ «Առաջին տարբերակը ենթադրում է բանակցային խաղաղ գործընթացի երկարաժամկետ սցենար ԼՂՀ ժողովրդի` ինքնորոշման իրավունքի վերականգնման շրջանակում»,– ասաց նա։ Այդ գործընթացի արդյունքում, Աշոտյանի խոսքով, ԼՂՀ–ն ճանաչվում է միջազգային իրավունքի սուբյեկտ։

Երկրորդ սցենարը, ինչպես հայտնեց ՀՀԿ փոխնախագահը, ֆորսմաժորային է և կգործարկվի Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի դեպքում, որն ամբողջովին կխաթարի բանակցային գործընթացը։ «Այդ դեպքում Հայաստանը ԼՂՀ–ն ճանաչելու այլընտրանք չի ունենա»,– կարծում է նա։

Այդ առումով Աշոտյանն ընդգծեց, որ այդ սցենարը գործի կդրվի Հայաստանում բանակցային գործընթացի երկարաժամկետ հնարավորության բացակայության և միջազգային միջնորդների ջանքերի անարդյունավետությունը փաստելու առաջին իսկ հարմար դեպքում։

Աշոտյանն ասաց, որ հայկական կողմը, որոշակի պայմաններ առաջ քաշելով բանակցային գործընթացի շարունակության կապակցությամբ, անկասկած, հարգում է ԵԱՀԿ ՄԽ միջազգային մանդատը, և այդ կապակցութամբ բանակցային գործընթացի լրիվ ձախողումն անթույլատրելի է։

Հայկական կողմը միաժամանակ համանախագահներից համապատասխան նպատակաուղղված գործողություններ, հասցեական հայտարարություններ, վստահության մթնոլորտի և կատարած հանցահործությունների հետաքննության մեխանիզմների ստեղծում և, անխոս, անվտանգության երաշխիքներ է պահանջում։

ՀՀԿ փոխնախագահի խոսքով, ագրեսիայի առաջին օրերին Ադրբեջանին հաջողվել է ինչ–որ կերպ մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների վերկսկսման նախաձեռնողների հարցում։

«Սակայն որոշ ժամանակ անց բոլորի համար ակնհայտ դարձավ, որ ագրեսորը հենց Ադրբեջանն է, և այդ հարցը նույնիսկ չի քննարկվում»,– ավելացրեց նա։


Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
09 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա (ՖՈՏՈ)
Ադրբեջանն այսօր րակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՖՈՏՈ
16:06
09 Հունիսի 2023
Գայանե Հակոբյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվի
Դատավորը հայտարարեց, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվի ու կսահմանվի փորձաշրջան 1 տարի ժամկետով
14:59
09 Հունիսի 2023
ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
2024թ.–ի հունվարի 1–ից ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
13:01
09 Հունիսի 2023
Կան հակասություններ. պաշտպաններն այլևս չեն ներկայացնելու տիկին Գայանեի շահերը (ՎԻԴԵՈ)
Փաստաբանները նաև նշեցին, որ Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ փոփոխություն է եղել. ՎԻԴԵՈ
12:02
09 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
Աշոտ Փաշինյանի առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ