Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը կտեղափոխվի ՔԿՀ
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ Վճռաբեկ դատարանը ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է։
Datalex դատական տեղեկատվական պորտալի տվյալներով՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Հարությունյանի համար 5.5 տարվա ազատազրկման դատավճիռը մտել է ուժի մեջ։
Ըստ Հարությունյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի, իր պաշտպանյալը պատիժը կկրի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկում։
Գեներալ Ջալալ Հարությունյանը 2025 թվականի հունվարի 15-ին մեղավոր ճանաչվեց ռազմական անփութության մեջ՝ (ՀՀ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մաս) 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ իր գործողությունների համար։ Քննիչների կարծիքով, նրա որոշումները հանգեցրել են անձնակազմի և տեխնիկայի խոշոր կորուստների, ինչպես նաև մի քանի մարտական դիրքերի հանձնման։
Ավելի օպերատիվ լուրերին կարող եք ծանոթանալ մեր Տելեգրամում

