Արտաշատում 4 ժամում թափվել են ամսական նորմայից 1,5 անգամ ավել տեղումներ
06.05.2025,
13:08
Նախօրեին Հայաստանի ողջ տարածքում դիտվել են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, առանձին հատվածներում նաև կարկուտ

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված մայիսի 5-ին հանրապետության ողջ տարածքում դիտվել են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, առանձին հատվածներում նաև կարկուտ, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Արտաշատ համայնքում 4 ժամվա ընթացքում թափվել են ամսական նորմայից 1,5 անգամ ավել տեղումներ (58 մմ)», – նշել են կենտրոնից։