569.58
6.39
485.29
+14
Եղանակը Երևանում
Հայ

Արտակարգ դրության 5-րդ երկարաձգումը, սահմանափակումների մեղմացումները, ապօրինի պատշգամբի ապամոնտաժումը. ամփոփում ենք օգոստոսի 12-ի լրահոսը

08:15
13 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ներկայացնում ենք չորեքշաբթի՝ օգոստոսի 13-ի առավել ուշագրավ նորությունները:

Загружается новость ... "Лево"


Հայաստանում օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 201 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը՝ 40794, որոնցից 33492-ն` առողջացած, 806-ը` մահվան ելքով:

ՀՀ կառավարության որոշմամբ COVID-19- ի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվեց 5-րդ անգամ: 2020-ի մարտի 16-ին Հայաստանում ներդրված արտակարգ դրությունը, որից հետո չորս անգամ մեկական ամսով երկարաձգվել է մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ի ժամը 17։00-ն ներառյալ, կրկին երկարաձգվում է մեկ ամսով - մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ի ժամը 17:00:

Այս անգամ կառավարության՝ արտակարգ դրության երակաձգման որոշման մեջ սահմանափակումների որոշակի մեղամացումներ է նախատեսվել: Մանրամասները՝այստեղ:
  
Օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 23:29-ին) Թուրքիա, Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում ՝ 4 բալ ուժգնությամբ, ինչպես նաև Երևանում ՝ 3-4 բալ:
  
Օգոստոսի 12-ին ԱԺ արտահերթ նիստում ՀՀ փոխվարչապետ, Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ հանվելու է անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը, սակայն պահպանվելու են հանրային տրանսպորտում ու տաքսիներում դիմակ կրելու կանոնները: Նա նշեց, որ որոշումը շուտով կհրապարակվի։

Նախօրեին ժամը 15։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնտեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի՝պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակարաններից մեկի բնակիչը խոչընդոտում է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքներին` սպառնալով երեխային ցած նետել պատշգամբից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատշգամբն ապամոնտաժվել է: ԱԻՆ հոգեբանը դեպքի վայրում բնակչի հետ անցկացրել է հոգեբանական զրույց:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:05
22 Սեպտեմբերի 2020
ՀՀ ո՞ր քաղաքացիները կարող են մուտք գործել ՌԴ. պարզաբանում է ԱԳՆ–ն
ԱԳՆ–ից պարզաբանել են, թե ՀՀ ո՞ր քաղաքացիները կարող են մուտք գործել Ռուսաստան
22:45
22 Սեպտեմբերի 2020
Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները հացադուլ են սկսել կառավարության շենքի մոտ
Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները հացադուլ են սկսել կառավարության շենքի մոտ
21:14
22 Սեպտեմբերի 2020
Ոստիկանությունը հերքում է. թերթերից մեկի հրապարակումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը
Ոստիկանությունը հերքում է. թերթերից մեկի հրապարակումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը
20:07
22 Սեպտեմբերի 2020
Հայ նյարդավիրաբույժները կատարել են COVID-19–ով և թոքաբորբով հիվանդի բարդագույն վիրահատություն, որը հաջողել է անցել (ՖՈՏՈ)
Հայ նյարդավիրաբույժները կատարել են COVID-19–ով և թոքաբորբով հիվանդի բարդագույն վիրահատություն, որը հաջողել է անցել. ՖՈՏՈ
19:00
22 Սեպտեմբերի 2020
Հայաստանում փոխվել է վարորդական իրավունք ստանալու կարգը (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. փոխվել է վարորդական իրավունք ստանալու կարգը. ՎԻԴԵՈ
18:01
22 Սեպտեմբերի 2020
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին
16:50
22 Սեպտեմբերի 2020
Վարդենիսի թիվ 3 դպրոցի տնօրենի և անձնակազմի 4 անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Վարդենիսի թիվ 3 դպրոցի տնօրենի և անձնակազմի 4 անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել
16:17
22 Սեպտեմբերի 2020
Թունավոր սպիրտով ալկոգել պատրաստե՞լ են, թե՞ ոչ. հայտնի են փորձաքննության արդյունքները
Թունավոր սպիրտով ալկոգել պատրաստե՞լ են, թե՞ ոչ. հայտնի են փորձաքննության արդյունքները
15:43
22 Սեպտեմբերի 2020
Աշոտ Փաշինյանի հարցազրույցը, Գագիկ Ծառուկյանի «անակնկալը» և 241 մլն-ի պահանջ՝ Քոչարյանից. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Աշոտ Փաշինյանի հարցազրույցը, Գագիկ Ծառուկյանի «անակնկալը» և 241 մլն-ի պահանջ՝ Քոչարյանից. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ. ՎԻԴԵՈ
15:34
22 Սեպտեմբերի 2020
Սևան տանող ճանապարհի մի հատվածը փակ է լինելու մինչև հոկտեմբերի 5–ը
Սևան տանող ճանապարհի մի հատվածը փակ է լինելու մինչև հոկտեմբերի 5–ը
14:46
22 Սեպտեմբերի 2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է ոլորտը, որտեղ ակնկալում է Հայաստանի ներդրումն ու աջակությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է ոլորտը, որտեղ ակնկալում է Հայաստանի ներդրումն ու աջակությունը
13:17
22 Սեպտեմբերի 2020
Հայկական արտադրության ականանետներն ու ականները՝ գործողության մեջ (ՎԻԴԵՈ)
Հայկական արտադրության ականանետներն ու ականները՝ գործողության մեջ. ՎԻԴԵՈ