ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է ոլորտի ֆինանսավորման ավելացման անհրաժեշտության մասին։
«Տեղեկատվության համար ասեմ, որ Բելառուսը առողջապահության վրա ծախսում է իր ՀՆԱ-ի 4️,1️%-ը, իսկ Հայաստանը՝ 1️,4️%-ը։ ՀՆԱ ծախսման նվազագույն 4% շեմը Բելառուսում ամրագրված է օրենքով։ Այս դիսբալանսը պետք է շտկվի թե՛ բյուջետային հատկացումների աճի, թե՛ համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման միջոցով»,– գրել է նա իր Facebook–ում։
Թորոսյանն այցով Բելառուսում է, որտեղ հունվարի 28–ին իր բելառուսցի գործընկեր Վալերի Մալաժկոյի հետ ծանոթացել է տեղի հիվանդանոցների աշխատանքին։
«Բելառուսի առողջապահությունն ավելի պետական է, քան մերը, և դուք պետական ավելի մեծ երաշխիքներ ունեք, քան մենք։ Մենք այժմ աշխատում ենք պետության կողմից հիվանդի համար վճարվող ինտերվենցիաների ցուցակն ընդլայնելու ուղղությամբ»,– ասել է Հայաստանի ԱՆ ղեկավարը տեղական Առաջին ալիքի եթերում։
Загружается новость ...
"Право"
Թորոսյանն ասել է, որ հետաքրքրված է փոխպատվաստման, մասնավորապես, երիկամների և լյարդի փոխպատվաստման ոլորտում բելառուսցի գործընկերների փորձով։
Նա նաև ասել է, որ 2019 թվականին գերատեսչության առաջնահերթություններից մեկն է լինելու հեպատիտ C–ի բուժման պետական ծրագիրը։ Այդ համատեքստում Հայաստանը մտադիր է ընդլայնել գործակցությունը Բելառուսի հետ դեղորայքի մատակարարման գործում, մասնավորապես, խոսքը գնում է հեպատիտ C ունեցող պացիենտների դեղերի մասին։
Ավելի վաղ Թորոսյանը հայտնել է, որ 2019 թվականին Հայաստանում ուռուցքային հիվանդությունների վիրահատությունները կիրականացվեն բացառապես պետության հաշվին։ -0-