Արսեն Թորոսյան. «ստացա մի զանգ, որը ստիպեց ինձ գրառում կատարել»

13.03.2019, 18:47
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել Facebook–ի իր պաշտոնական էջում։
Արսեն Թորոսյան. «ստացա մի զանգ, որը ստիպեց ինձ գրառում կատարել»
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել Facebook–ի իր պաշտոնական էջում։

Նախարարը գտնվում է Վիեննայում՝ ներկայացնելու Հայաստանը ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին և կիսվելու երկրի հաջողություններով ու մարտահրավերներով։

Նրա խոսքով, իրեն ստիպել է գրառում կատարել քիչ առաջ ստացած զանգը։

Նախարարը նշում է, որ արմատանում է այն տպավորությունը, թե իր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում Հայաստանի առողջապահական համակարգում։

Загружается новость ... "Лево"

Նա զարմանք է արտահայտել, որ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ պետք է մնար նույնը՝ պետական թալանված փողերը չպետք է վերադարձվեին, քանի որ դա, ինչպես նշել է նախարարը, կոչվում է «գործ տալ», գլխուղեղի իշեմիկ կաթվածի ծրագիրը չպետք է ներդրվեր, քանի որ որոշ բուժհիմնարկներ զարգացած չեն այնքան, որ կարողանան դա իրականացնել, սանիտարական ավիացիան չպետք է գործի Հայաստանում, քանի որ իրենք ոչ մի գրամ ներդրում չեն ունեցել դրա կայացման մեջ և այլն։

«Անկեղծ ասած օգնություն չեմ էլ ակնկալում նրանցից, բայց և թույլ չեմ տա որևէ արհեստական խոչընդոտ այդ կարևոր ծրագրերի իրականացման ընթացքում ու չեմ վարանի իրերը կոչել իրենց անուններով, ինչպես միշտ»,– ընդգծել է Թորոսյանը, ավելացնելով, որ ունի գեթ մեկ առաքելություն, այն է` բերել դրական փոփոխություններ Հայաստանի առողջապահական համակարգում և բնակչության առողջության մեջ։

«Այլ շահեր, ի տարբերություն ոմանց, ոչ ունեցել եմ, ոչ էլ ունեմ»,– եզրափակել է առողջապահության նախարարը։ -0-