Արսեն Դավթյանը` «Ծաղկաձոր Օփեն 2025» շախմատի մրցաշարի հաղթող, կրկեսը վերադառնում է, փրկվել է մեկ շաբաթական նորածնի կյանքը. շաբաթվա լավ լուրերը

04.10.2025, 18:20
Ներկայացնում ենք  նախորդ շաբաթվա (սեպտեմբերի 29-հոկտեմբերի 4) լավ լուրերի ընտրանին
Արսեն Դավթյանը` «Ծաղկաձոր Օփեն 2025» շախմատի մրցաշարի հաղթող, կրկեսը վերադառնում է, փրկվել է մեկ շաբաթական նորածնի կյանքը. շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (սեպտեմբերի 29-հոկտեմբերի 4) լավ լուրերի ընտրանին։

Եվ այսպես..

Հոկտեմբերի 5-ին «Արզնի» ռազմական օդանավակայանում տեղի կունենա Ավիամոդելային երրորդ փառատոնը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի Emergency թիմը շտապօգնության ընդունարանում փրկել է մեկ շաբաթական նորածնի կյանքը։

Ռոբերտ Սիմոնյանը դարձել է  Սամբոյի երիտասարդների աշխարհի չեմպիոն։

ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի որոշմամբ` ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքը ճանաչվել է 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք:

Հոկտեմբերի 4-ին Կապանում անցկացվել է Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը։

Հոկտեմբերի 1-ից «Wizz Air» ավիաընկերությունն առաջարկում է 8 նոր ուղղություն դեպի Եվրոպա։

«Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. սեպտեմբերի 30-ից մեկնարկել է Լառնակա –Գյումրի- Լառնակա երթուղով չվերթերը։

Հոկտեմբերի 25-ին «Տաշիր Արենան» մեկնարկում է համաշխարհային մակարդակի ETERNIA շոուն Երևանում։

Հոկտեմբերի 11-ից մեկնարկում են Էրեբունի-Երևանի տոնակատարությունները:

Հոկտեմբերի 4-ին ՀՀ-ում անցկացեց Արենիի 18-րդ գինու փառատոնը։

Միջազգային վարպետ Արսեն Դավթյանը դարձել է «Ծաղկաձոր Օփեն 2025» շախմատի մրցաշարի հաղթող։