Արփինե Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից
17.05.2017,
15:18
Հայաստանի նախագահը չորեքշաբթի հրամանագրեր է ստորագրել։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Արփինե Հովհաննիսյանը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից, հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արփինե Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից»,– ասվում է հաղորդման մեջ։
Արփինե Հովհաննիսյանը ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 4–ին։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 2015 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար։ -0-