Առնո Բաբաջանյանից մինչև Սթինգ․ նրբաճաշակ երեկոներ՝ «Լիվինգսթոնի» հետ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայկական ջազի լեգենդները՝ Երվանդ Երզնկյանն ու Մարտին Վարդազարյանը, Լիվինգսթոնում ստեղծում են տրամադրություն, որ որևէ այլ վայրում հնարավոր չէ գտնել։
Երևանյան բարձրաճաշակության և նրբագեղության ամենահայտնի ռեստորաններից է Լիվինգսթոնը։ Այն Հայաստանի միակ ռեստորանն է, որը գտնվում է Երևան քաղաքի ճարտարապետական դիմագիծը խորհրդանշող ամենակարևոր կառույցում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 9-րդ հարկում: Այս փաստն ինքնին վկայություն է, որ ռեստորանն արտասովոր է իր հայեցակարգով, խոհանոցով, երաժշտությամբ։ Այն ռեստորան-ուղևորություն է, որտեղ յուրաքանչյուր մանրուք պատմում է բարձրակարգ ժամանցի, սպասարկման կատարելության և ներդաշնակ միջավայրի մասին։ Ռեստորանի ճարտարապետական գոհար հիշեցնող առաստաղը, առատորեն բալանսավորված լուսավորությունը, չպարտադրող շքեղությունը, պատշգամբներից քաղաքին նայող երևանյան համայնապատկերը ռեստորանին փոխանցում են յուրահատուկ արժեք։
Բարձրակարգ երաժշտություն, որ թելադրում է ճաշակ անկախ պահանջարկից
Երաժշտական երեկոն «Լիվինգսթոն»-ում մեկնարկում է ժամը 20:00-ից։ Սակայն այն պարզապես երաժշտական երեկո չէ․ այստեղ բեմում իր կատարելության մեջ վերաիմաստավորվում են ջազը, բոլոր ժամանակների լեգենդար հիթերը, համաշխարհային բեմերի լավագույն կատարումները։ Կենդանի լեգենդ մաեստրո Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ՝ «Լիվինգսթոն» ջազ-նվագախմբի և անվանի մեներգիչների կատարմամբ ռեստորանի պատերի ներսում երևանյան ձեռագրով շունչ ու մարմին են ստանում Փարիզը, Նյու-Յորքը, Մոսկվան, հայկական երաժշտական արվեստի ոսկեդարը:

Yerevan-Paris-New York, Charles Aznavour, POP Queens, Frank Sinatra, Jazz Panorama, Առնո Բաբաջանյան․․․ թեմատիկ երաժշտական երեկոները «Լիվինգսթոն»-ի այցեքարտն են։ Պատահական չէ, որ «Լիվինգսթոն»-ում հաճախ ելույթ են ունենում այնպիսի արտիստներ, որոնք նրա միջավայրը չեն ընկալում որպես պարզապես ռեստորան։ Աշխարհահռչակ երաժիշտների համար, ինչպիսիք են Տիգրան Համասյանն ու Սամվել Երվինյանը, «Լիվինգսթոն»-ը եղել է նախևառաջ հանդիսատեսի հետ անմիջական երկխոսության մի վայր, որտեղ գիտեն պահպանել նշաձողն ու արժեքները։
Ժամեր տևող երաժշտական ուղևորությունը նոր գույներ է ստանում պարային հատուկ շոուներով, որոնք բեմադրված են հենց «Լիվինգսթոն»-ի ու նրա միջավայրի համար։ Ուշ երեկոն ռեստորանում շարունակում է դիջեյը՝ լրացնելով կատարյալ ժամանցի եզրափակիչ չափաբաժինը։ Ռեստորանն իր նշանավոր տեղադիրքով, բարձր խոհանոցով, բարձրակարգ երաժշտությամբ, նրբագեղն ու կատարյալը գնահատող հյուրերով դառնում է մի ամբողջություն, որին վերադառնում են նորից՝ նշելու ամենակարևոր օրերը, ամենահիշարժան առիթները, ամենագեղեցիկ իրադարձությունները։

Առաջիկա շաբաթվա ընթացքում նոյեմբերի 11-ին Լիվինգսթոնում սպասվում է Jazz Evening, 12-ին, 14-ին և 15-ին՝ Evening of Dreams (համաշխարհային և հայկական հիթեր՝ շանսոն, փոփ, էստրադա, սոուլ, ջազ), նոյեմբերի 13-ին՝ Առնո Բաբաջանյան, նոյեմբերի 16-ին՝ Սթինգ։
Բարձր խոհանոց, բարձր ճախրանք
«Լիվինգսթոն»-ն իր հյուրերին է ներկայանում եվրոպական բարձր խոհանոցով։ Այստեղ յուրաքանչյուր ուտեստ մտածված ու ստեղծված է երեք նպատակով․ հյուրերին բացահայտել համերի բոլորովին նոր աշխարհ, զարմացնել խոհարարական արվեստի անսպառ նրբագեղությամբ և հիշեցնել, որ ընթրելու պարզ գործողությունը հնարավոր է վերածել հիշողության, էմոցիաների, ճախրանքի։ Ռեստորանի շուրջ հինգ տասնյակ ուտեստները շեֆ խոհարարի՝ «Լիվինգսթոն»-ի հյուրերի հանդեպ սիրո ու նվիրվածության արտացոլումն են։

Սովորաբար, ասում են, խոհարարներին ոգեշնչում են բնությունը, մշակույթները, աշխարհի փոփոխությունները, կյանքի հանդեպ սերը, սակայն հազվադեպ է պատահում, երբ խոհարարական ստեղծագործությունների հիմքում հենց հյուրն է՝ իր հիացմունքով, մտքերով, երազանքներով։ «Լիվինգսթոն»-ի խոհանոցը հյուրին հրավիրում է համերի ճախրանքի՝ յուրաքանչյուրի քիմքին առաջարկելով բոլորովին նոր խոհարարական փորձառություն։

Լիվինգսթոնյան արարողակարգը
«Լիվինգսթոն» այցելության համար անհրաժեշտ է նախապես ամրագրում կատարել։ Ռեստորանն իր հյուրերին սպասում է կոկտեյլային հագուստով՝ դիմավորելով մեկ բաժակ շամպայնով և Երևանին նայող վերելակով ուղեկցելով 9-րդ հարկ։ Հենց այստեղ է սկսվում ռեստորանի բարձր ճախրելու երազանքը, որն այն կիսում է իր յուրաքանչյուր հյուրի հետ։ Ահա թե ինչու, այստեղից գրեթե միշտ հեռանում են իրականացված երազանքի երջանիկ զգացողությամբ և հետ վերադառնալու մեծ սպասումներով։

