413.47
4
386.35
+26
Եղանակը Երևանում
Հայ

«Armenia» ավիաընկերության առաջին չվերթը կիրականացվի ապրիլի 21–ի երեկոյան

16:51
21 Ապրիլի 2016
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Armenia» նոր ավիաընկերությունն ապրիլի 21–ի երեկոյան կիրականացնի իր առաջին չվերթը Երևան–Թել Ավիվ ուղղությամբ, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

«Ինչպես նախկինում հայտարարել ենք, Երևան – Թել Ավիվ չվերթերը կիրականացվեն ապրիլի 21–ից, շաբաթը երկու անգամ։ Ամեն ինչ ըստ ժամանակացույցի է, այսօր 21։10–ին Boeing 737 օդանավը կմեկնի «Զվարթնոց» օդանավակայանից»,– ասաց նա։

Խաչատրյանը նշեց, որ տվյալ ուղղության նկատմամբ հետաքրքրությունը բարձր է, քանի որ դա ուղիղ չվերթ է։ «Այդ իմաստով ավելի շահեկան դիրքում ենք, քան մյուս օդանավակայանները, որոնք հարակից չվերթեր են կատարում։ Բացի այդ, գնային տեսանկյունից մեր առաջարկն ավելի շահավետ է այլ ավիաընկերությունների համեմատ»,– նշեց նա։

Խաչատրյանի խոսքով, «Armenia»–ն հետագայում ծրագրում է թռիչքներ իրականացնել դեպի եվրոպական քաղաքներ, ինչի մասին հասարակայնությանը կիրազեկվի լրացուցիչ։ «Դեպի Եվրոպա թռիչքներ կլինեն անպայման, պարզապես, այս պահին որոշ հարցեր են լուծվում»,– նշեց նա։

«Armenia» ավիաընկերության հիմնադիրներն են` Աշոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51%), Թամազ Գաիաշվիլին (25%) և Ռոբերտ Հովհաննիսյանը (24%)։ Գաիաշվիլին «Airzena» վրացական ավիաընկերության տնօրինության խորհրդի հիմնադիրն ու նախկին նախագահն է, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` նրա նախկին տեղակալը։

«Armenia»–ն պատրաստվում է անցնել կանոնավոր չվերթերի իրականացմանը դեպի Թեհրան, Դուբայ, Պրահա, Կիև, Մինսկ, Բարեսլոնա, Լոնդոն և Լարնակա։
Գերակա ուղղություններից են` Ռուսաստանը (Մոսկվա, Սոչի, Դոնի Ռոստով, Միներալնիյե վոդի, Սամարա), իսկ եվրոպական ուղղություններից նախատեսվում են թռիչքներ Գերմանիա և Իտալիա։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:02
21 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
22:19
20 Սեպտեմբերի 2023
Հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների միջև զանգվածային բախումներ են, մարդկանց բերման են ենթարկում
Իրավապահները սկսել են ուժի կիրառմամբ բերման ենթարկել հանրահավաքի մասնակիցներին
21:12
20 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
21:03
20 Սեպտեմբերի 2023
Երևանում կենտրոնում անցկացվում է ընդդիմության հանրահավաքն՝ ի պաշտպանություն Արցախի
Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ, անցկացվում է ընդդիմության հանրահավաքը՝ ի պաշտպանություն Արցախի
15:58
20 Սեպտեմբերի 2023
ՀՀ–ում քրեական վարույթներ են նախաձեռնվել Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ–ում ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ
ՀՀ–ում քրեական վարույթներ են նախաձեռնվել Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ–ում ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ
15:28
20 Սեպտեմբերի 2023
Իրանը չեղարկել է բոլոր չվերթերը դեպի Հայաստան ու Ադրբեջան
Իրանի ավիացիոն իշխանությունները չեղարկել են բոլոր չվերթերը դեպի Հայաստան ու Ադրբեջան
14:40
20 Սեպտեմբերի 2023
Հիմա ամենակարևոր հարցն այն է, որ ԼՂ-ի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ-ի կողմից. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ տեղի ունեցածն ընդունում են ի գիտություն, կշարունակեն հետևել զարգացումներին. ՎԻԴԵՈ
13:26
20 Սեպտեմբերի 2023
Մոսկվան սպասում է Պուտին–Փաշինյան հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցման. Պեսկով
Պեսկովը հայտնեց, որ Մոսկվան սպասում է Պուտին–Փաշինյան հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցման
12:35
20 Սեպտեմբերի 2023
36 մարդ է տուժել կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով
36 մարդ է տուժել կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով
11:11
20 Սեպտեմբերի 2023
Ընդդիմությունը կոչ է անում այսօր մասնակցել մասշտաբային հանրահավաքի (ՎԻԴԵՈ)
Այսօր ժամը 19։00–ին ընդդիմությւոնը մասշտաբային հանրահավաք է կազմակերպում Հանրապետության հրապարակում. ՎԻԴԵՈ
01:22
20 Սեպտեմբերի 2023
Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն ՀՀ-ի սուվերեն տարածքը. Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն ՀՀ-ի սուվերեն տարածքը, և սա է ՀՀ-ի առաջնահերթությունը
01:01
20 Սեպտեմբերի 2023
Հանրապետության հրապարակում հավաքին մասնակցող անձանց մոտ սառը զենքեր են հայտնաբերվել. նրանք ձերբակալվել են
Նշված հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձինք ձերբակալվել են