ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի-Արմենիա/. 2023թ. մարտի 20-ից «Արմենիա» Ավիաընկերությունը վերանվանվել է «AIR DILIJANS»:
Ինչպես հայտնում են ավիաընկերությունից, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին գոյություն ունեն համահունչ անվանումներով մի շարք ընկերություններ, «Արմենիա» ավիաընկերությունը որոշել է փոխել իր անվանումը` ուղևորներին շփոթմունքից զերծ պահելու համար։
«Որոշումը կայացվել է մեր ուղևորների շահերից ելնելով, նրանց ժամանակը խնայելու և ավիաընկերության ծառայություններից օգտվելիս հարմարավետություն ապահովելու նպատակով: Ուշադրություն դարձրեք, որ ավիաընկերության մնացած վավերապայմանները մնում են նույնը», - նշել են ավիաընկերությունը:
«Արմենիա» ավիաընկերության անվանափոխությունից առաջ ձեռք բերված ավիատոմսերը մնում են ուժի մեջ և փոփոխություններ չեն պահանջում:-0-
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում