529.69
7.45
476.43
+15
Եղանակը Երևանում
Հայ

Արմեն Սարգսյան. «Ինչ որ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենի համար պարտական ենք ինքներս մեզ»

14:29
21 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ այսօրվա տոնն առանձնահատուկ պատգամ է՝ ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ՝ մեր երկիրը, մեր ինքնությունը, մեր հնարավորությունները, մեր ներուժը:

«Ինչ որ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենի համար պարտական ենք ինքներս մեզ: Ինչ որ կարողանալու ենք ձեռք բերել, լինելու է կրկին մեր շնորհիվ՝ մեր համախմբվածության, մեր միասնական ջանքի, գործի վերածված մեր մտքի, միմյանց հանդեպ հարգանքի ու հանդուրժողականության»,- ասվում է շնորհավորական ուղերձում:

Նախագահի խոսքով, նոր ձեռքբերումներ ունենալու լավագույն ճանապարհն ամենօրյա աշխատանքն է, ամենօրյա արարումը, հոգատարությունը երկրի, պետության հանդեպ, հայրենապաշտությունը և հայրենաճանաչությունը:

Սարգսյանն ընդգծել է, որ հայրենիքը կմնա ընդամենն աշխարհագրական քարտեզ, եթե ժողովուրդը չապրեցնի այն իր մեջ, չապրեցնի իրենով և չապրի նրանով:

Հայրենիքը սիրելու և նրանով ապրելու համար պետք է այն ճանաչել: Իսկ ճանաչելու համար քարտեզի վրա նրա տեղն իմանալը բավարար չէ: Հայրենիքը տեսնել է պետք՝ Գյումրիից մինչև Գորիս, Սյունիքից մինչև Լոռի, Արցախից մինչև Տավուշ, Լորից մինչև Ահնիձոր:

Հայրենիքը տեսնելուց և զգալուց հետո ավելի հստակ է դառնում, թե ինչ է պետք անել նրա համար, ինչպես է պետք է անել և ինչու է պետք անել: Մենք պետք է ունենանք տեսլական, առաջարկենք և իրագործենք գաղափարներ ու ծրագրեր:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայրենիքը ճանաչելու համար պետք է հասկանալ հայրենատիրոջը, որովհետև «Հայրենիքը նաև մարդիկ են, որոնք մեզ հետ, մեր կողքին ապրում և արարում են»:

«Ինչպես անկախության ձեռք բերման բախտորոշ օրերին և դրան հաջորդող դժվար տարիներին, այսօր էլ մեր պետության առջև կան մարտահրավերներ, որոնց հաղթահարման բանալին գտնվում է բացառապես մեր ձեռքերում»,- ասվում է ուղերձում:

Դրա համար, նախագահի խոսքով, անհրաժեշտ է հոգատար լինել ընդհանուր արժեհամակարգի, միմյանց նկատմամբ:

«Հավերժ փառք անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հերոսներին:
Աստված զորավիգ անկախության և անվտանգության երաշխավոր մեր բանակին։
Կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը:
Աստված պահապան բոլորիս»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
18 Հոկտեմբերի 2019
Հինգշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք հինգշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները։
20:14
17 Հոկտեմբերի 2019
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ (ՎԻԴԵՈ)
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ:
18:36
17 Հոկտեմբերի 2019
Հայտնի է` որտեղ են մաքսազերծվելու Վրաստանից ինքնաշարժ եղանակով տեղափոխվող մեքենաները
Հայտնի է` որտեղ են մաքսազերծվելու Վրաստանից ինքնաշարժ եղանակով տեղափոխվող մեքենաները:
16:44
17 Հոկտեմբերի 2019
Շուրջ 73 մլն դրամի վնաս. Դիլիջանի քաղաքապետի կողմից խոշոր չարաշահումներ են բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Շուրջ 73 մլն դրամի վնաս. Դիլիջանի քաղաքապետի կողմից խոշոր չարաշահումներ են բացահայտվել:
16:02
17 Հոկտեմբերի 2019
Ժամկետանց սնունդ և ոչ միայն. Արտաշատի բոլոր դպրոցների ճաշարաններում խախտումներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ժամկետանց սնունդ և ոչ միայն. Արտաշատի բոլոր դպրոցների ճաշարաններում խախտումներ են հայտնաբերվել:
15:53
17 Հոկտեմբերի 2019
Փաշինյան. «Մենք չպետք է վերցնենք և բաժանենք պետբյուջեի հավելյալ մուտքերը»
Հայաստանի կառավարությունը մշակում է մեգանախագծերում կապիտալ ներդրումների ռազմավարությունը
15:20
17 Հոկտեմբերի 2019
Հայտնի է, թե ով է Հայաստանում վթարված պոչատարի սեփականատերը
Նախարարի խոսքով, առայժմ վաղ է խոսել աղտոտվածության աստիճանի և բնապահպանությանը պատճառած վնասի չափի մասին։
14:31
17 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը մեծ ձեռքբերում անվանեց Ryanair–ի մուտքը հայկական շուկա (ՖՈՏՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ryanair լոուքոսթերի մուտքը հայկական շուկա։
12:19
17 Հոկտեմբերի 2019
Ցոլակյան. Կապանում փլուզված տան փլատակների տակ տարեց ամուսիններ են մնացել
Ֆելիքս Ցոլակյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցեց Սյունիքի մարզում տեղի ունեցած սողանքի մասին
08:00
17 Հոկտեմբերի 2019
Չորեքշաբթի` հոկտեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հոկտեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
20:13
16 Հոկտեմբերի 2019
Փաշինյան. «Մամուլը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հայկական մամուլի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ
19:55
16 Հոկտեմբերի 2019
Հրապարակվել են կադրեր Երևանում ոստիկանի սպանության վայրից (ՎԻԴԵՈ)
Ներկայացվել են նաև կադրեր կասկածյալների ձերբակալությունից։