Արմեն Գրիգորյանը չմեկնաբանեց ԱԱԾ տնօրենի՝ Բաքու կատարած այցի արդյունքները
22.09.2025,
14:02
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չմեկնաբանեց ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի՝ Բաքու կատարած այցի արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չմեկնաբանեց ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի՝ Բաքու կատարած այցի արդյունքները։
ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19–21–ը Բաքվում մասնակցում էր Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին։
«ԱԱԾ–ն, անհրաժեշտության դեպքում, ամբողջ ինֆորմացիան կտրամադրի», –հայտարարեց Գրիգորյանը Երևանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի շրջանակում։
Պատասխանելով այն հարցին, թե պլաններում կա՞, որ Գրիգորյանը ևս կայցելի Բաքու, նա արձագանքեց. «Որևէ այդպիսի քննարկում չկա»։

